Հայ Եկեղեցու տոները
“Հայ Եկեղեցու տոները” գիրքը եկեղեցական տոների խորհուրդը և օրացույցային ընթացքը բացատրում և մեկնաբանում է համաձայն մեր Եկեղեցու սրբազան ավանդության և մեր հոգեկիր ու հոգեշնորհ վարդապետների ուղղափառ ուսուցման: Սա փորձ է ի մի բերելու և միասնական շարադրանքով ներկայացնելու տոնախոսական, դավանաբանական, ճառախոսական ու ծիսական բնույթի ձեռագրերում և գրքերում ցրված համանուն գործերի ստվար մասը:
Եկեղեցական տոներին վերաբերող բացատրությունների նմանօրինակ վերհանումը թելադրել է այս գրքի կազմման սկզբունքը, այն է թարգմանաբար կատարված ծաղկաքաղ հայրերի երկասիրություններից: Այս տոնախոսական ժողովածուի յուրաքանչյուր գլխի ամբողջականությունն ապահովելու և տոնի մասին ասելիքն ավարտուն դարձնելու նպատակով համադրվել են տարբեր հեղինակների այս կամ այն տոնին վերաբերող համապատասխան գործերը լրացնելով միմյանց: Հնարավորի սահմանում պահպանվել են բնագրերին հարազատª ճառախոսական, ներբողական ոճը և շարադրանքը: Գրքի վերջում տրվում է այն բոլոր գործերի
ցանկը, որոնք աղբյուր են ծառայել այս գրքի գրության համար:
Օրացույց